Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. "Ո՛Չ ԾԱԽԵԼՈՒ, Ո՛Չ ՀԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ"

$
0
0

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. "Ո՛Չ ԾԱԽԵԼՈՒ, Ո՛Չ ՀԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ"

Քանի որ ԲՀԿ-ն առ այսօր միասնական դիրքորոշում չի հայտնել Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ, "Իրավունքը" փորձում է պարզել ԲՀԿ պատգամավորների անձնական կարծիքը անդամակցության վերաբերյալ: Նախորդ հրապարակումներում ներկայացրել ենք ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանի ու Տիգրան Ուրիխանյանի տեսակետներն անդամակցության մասին, այժմ ներկայացնում ենք ԲՀԿ պատգամավոր ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տեսակետը:
-Պրն Խաչատրյան, եւս մեկ անգամ պարզենք` ԲՀԿ-ն կողմ է, թե՞ դեմ է Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը:
- Մենք դեռ միասնական որոշում չենք կայացրել:
- Դուք անձամբ կո՞ղմ եք ԵՏՄ-ի անդամակցությանը, թե՞ ոչ:
- Ես կողմ եմ ցանկացած համագործակցության, կողմ եմ ցանկացած երկրների միասնությանը, բայց ինքներս պետք է պատրաստ լինենք նման բանի:
- ԵՏՄ-ի անդամակցությա՞նն էլ եք կողմ:
- Ես բոլորին եմ կողմ, եթե մենք պատրաստ ենք: Բայց մենք ինքներս պատրաստ չենք, ո՛չ հանելու, ո՛չ էլ ծախելու բան ունենք: Մենք առաջին հերթին պետք է մեր ներքին շուկան բավարարենք: Մենք ոչ մի արդյունաբերական գործարան չշահագործեցինք էս տարիների ընթացքում: Չենք մշակում մեր հողերը: Չեն բավարարում մեզ անհրաժեշտ ապրանքները, էլ ի՞նչ պետք է արտահանենք:
- Կարելի՞ է Ձեր այս վերլուծությունից ենթադրել, որ դեմ եք քվեարկելու ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացմանը:
- Ես ոչ դեմ եմ, ոչ` կողմ: Ես ասում եմ, որ մենք պատրաստ պետք է լինենք. հագեցնենք մեր շուկան: Մենք մեր շուկան չենք հագեցնում, մեր դեմ բացվում է մի ուրիշ շուկա, մենք ուրախանում ենք` պատրաստ չլինելով դա գրավել:
- Բայց ԱԺ-ում կա՛մ կողմ, կա՛մ դեմ պետք է քվեարկեք:
- Դա արդեն քաղաքական որոշում է: Կուսակցության մեր ընկերների հետ կքննարկենք ու կունենանք մեր միասնական որոշումը:
- Այսինքն` կուսակցությունն ինչպես ասի, այնպե՞ս քվեարկենք:
- Ոչ թե կուսակցությունն ինչպես ասի, այլ` ինչպես որոշի:
- Ծանոթացե՞լ եք ԵՏՄ անդամակցության պայմանագրին:
- Ամբողջությամբ` ոչ:
- Ինչքան որ հասցրել եք ուսումնասիրել պայմանագիրը, ի՞նչն է Ձեզ համար ընդունելի:
- Ինձ համար ընդունելի է այն, որ նոր շուկա է բացվում, բայց ընդունելի է այնքանով, որքանով տեսքն է այդպիսին: Մենք եթե պատրաստ չենք, բացարձակ կապ չունի` ինչ ենք մենք անելու:
- Պրն Խաչատրյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ի պատգամավորների ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաեւ Դուք, չեն մասնակցում ԱԺ-ի նիստերին: Այս պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված:
- Հավանաբար, քննարկվող օրենքները չէին հետաքրքրում, քանի որ դրանք ժողովրդանպաստ չէին:
- Դուք մասնակցո՞ւմ եք համաժողովրդական շտաբների ձեւավորման գործընթացին:
- Ես մասնակցում եմ այն գործընթացներին, որոնք ցանկանում է կուսակցությունը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles