Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ` ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ. "ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ` ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ԴՌՆԵՐԸ ՍՏՈՒԳՈ՞ՒՄ ԵՆ"

$
0
0

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ` ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ. "ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ` ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ԴՌՆԵՐԸ ՍՏՈՒԳՈ՞ՒՄ ԵՆ"

Մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանն օրեր առաջ հայտարարել է, որ նոյեմբերի 17-ին համալիրում տեղի ունեցած հրդեհի մեղավորը համերգի կազմակերպիչներն են:
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կազմակերպած համերգից հետո բռնկված հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է համալիրի շոգեբաղնիքը:
Կորյուն Գրիգորյանը նաեւ տեղեկացրել է, որ շոգեբաղնիքը բաց է լինում միայն մրցումների ժամանակ: Ըստ ՄՀՀ-ի նախկին աշխատակցի` հրդեհի ժամանակ շոգեբաղնիքում հավանաբար եղել են համերգի կազմակերպիչները:
"Իրավունքը" ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանից փորձեց պարզել` ինչո՞ւ, ըստ Կորյուն Գրիգորյանի պնդումների, բաց է եղել շոգեբաղնիքը: "Ինչի՞ է բաց եղել, Ձեզ եմ հարցնում: Ձեր կարծիքով` համերգի կազմակերպիչները գնում են հերթով դռները ստուգո՞ւմ են",- պատասխանեց Կարեն Ավագյանը:
Կարեն Ավագյանին հիշեցրինք, որ Կորյուն Գրիգորյանը հրդեհի համար մեղադրում է համերգի կազմակերպիչներին. "Ես դրա պատասխանը տվել եմ":
- Իսկ Կորյուն Գրիգորյանի հայտարարություններին ինչպե՞ս եք արձագանքում:
- Կորյուն Գրիգորյանն ո՞վ է, ես նրան չեմ ճանաչում: Համալիրը վաղուց այդ մարդուց ազատվել է: Հարցրեք համալիրի տնօրինությանը, նա ձեզ կասի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles