ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱԼՈՅԱՆԻ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
![]()
Հազվադեպ է պատահում, որ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը մամուլի ներկայացուցիչների հետ չունենա իր "երկրորդ սերիան": Նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսը եւս բացառություն չէր: Բանն այն է, որ այդ ասուլիսում ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ Տուլայի "Արսենալի" ֆուտբոլիստ ԱՐԹՈՒՐ ՄԱԼՈՅԱՆԸ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է "Պորշ" ավտոմեքենա: Այս հայտարարությունը անարձագանք չմնաց Արթուր Մալոյանի կողմից. ""Պորշ"` Հայաստանի հավաքականին միանալու համա՞ր. դա անհեթեթություն է: Ի՞նչ է, ես անօգնակա՞ն եմ: Անունս թանկ է ինձ համար: Հավաքականի համարª միայն մաքուր սրտով: Այդպես էլ կգրեք",- Արթուր Մալոյանի խոսքը մեջբերում է "Արսենալի" թվիթերյան էջը:
Եվ սկսվեց իսկական վիրտուալ պատերազմ: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը անդրադարձավ Մալոյանի հայտարարությանը.
Ընթերցել...