Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԵԹԵ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՉԵՆՔ ՆՍՏԵԼ, ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՆՍՏ

$
0
0

«ԵԹԵ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՉԵՆՔ ՆՍՏԵԼ, ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՆՍՏԵԻՆՔ»

 

Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը: Ուղղաթիռի խոցման հետեւանքով  զոհվեցին անձնակազմի  երեք հայ օդաչուներ: Մոտավորապես յոթ օր անց Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում տարհանվել են նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Մինչ անձնակազմի անդամների մարմինների դուրսբերումը  «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հացադուլի էր նստել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ` պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբից գործուն քայլեր իրականացնել արցախա-ադրբեջանական շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման եւ սպանված օդաչուների դիերի վերադարձման ուղղությամբ:

Թվում էր` «Ժառանգությունն» ու նրա առաջնորդը պետք է անմիջապես սատարեին ու ողջունեին Դավիթ Սանասարյանի այս քայլը, սակայն  կուսակցության կողմից հայտարարվեց` Դավիթ Սանասարյանի այդ քայլը  կուսակցության հետ համաձայնեցված չէ: Կուսակցության այս հայտարարությունը, ըստ շրջանառվող լուրերի, պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Սանասարյանը հայտարարել է, թե իր բողոքն  իշխանությունների դեմ ուղղված չէ:

«Իրավունքը» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրրքվեց` ինչո՞ւ, այնուամենայնիվ, կուսակցությունը չկանգնեց, չսատարեց, ինչ-որ կերպ իր աջակցությունը  չհայտնեց Դ. Սանասարյանին: Կարող էին, օրինակ, կուսակցության անդամները կամ նրանցից որեւէ մեկը միանալ Սանասարյանի հացադուլին կամ բողոքի այլ տարբերակով աջակցել իրենց կուսակցին: Արմեն Մարտիրոսյանը հռետորական հարց հնչեցրեց. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  երկու անգամ հացադուլ է արել, ո՞վ է պրն Հովհաննիսյանի հետ հացադուլի նստել: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի  հետ հացադուլի չենք նստել, ինչու պետք է Դավիթ Սանասարյանի հետ հացադուլի նստեինք, առավելեւս, երբ դա կուսակցության որոշում չի եղել, այլ Դավիթի անձնական ցանկությունը»,- պատասխանեց  կուսակցության փոխնախագահը, ապա հիշեցրեց` Դավիթ Սանասարյանը, երբ հացադուլի մեջ է եղել, ինքը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը տեսակցել են նրան:

Այն դիտարկմանը, որ  կարելի էր աջակցել Դավիթ Սանասարյանին` հաշվի առնելով նրա պահանջի կարեւորությունը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահն ասաց, որ բոլոր պահանջներն էլ կարեւոր են. «Ազատությունը, անկախությունը կարեւոր պահանջներ չե՞ն»:

Սոնա Դավթյան



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles