ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԱՇԱԿԵՐՏՈՒՀՈՒ ԾՆՈՂՆԵՐԸ "ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ ԵՆ"
"Աղջիկը թույլ սովորող աշակերտ է եղել, սակայն պարտաճանաչ հաճախել է դասերին, հանգիստ բնավորություն է ունեցել եւ նրա հետ կապված, երբեւէ խնդիրներ չեն առաջացել: Ընտանիքը բաղկացած էր չորս հոգուց: Ապրում են սոցիալապես անապահով պայմաններում: Ծնողները "Եհովայի վկաներ" աղանդի հետեւորդներ են",- "Իրավունք"-ի հետ զրույցում անդրադառնալով 174 դպրոցում սովորող15-ամյա աշակերտուհու ինքնասպանությանը նշեց դպրոցի տնօրեն ԳԱԼՅԱ ՎԱՍԻԼՅԱՆԸ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավ-Արեւմտյան Ա 1 թաղամասի Անդրանիկի 14 հարկանի 48 շենքի բակում փետրվարի 28-ին անցորդները հայտնաբերել են 15-ամյա Ս. Վ.-ի դին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով ("Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը", որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ