Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԱՆՐԱՑՈՒՅՑԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

$
0
0

ՄԱՆՐԱՑՈՒՅՑԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Երեկ Երեւանում եւ Լոս Անջելեսում միաժամանակ տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցներին կարելի է մատների վրա հաշվել, իսկ ցանկություն ունենալու դեպքում` թվարկել անուն-ազգանունները: Լոս Անջելեսում մի քանի հոգի "Հավաքեք հարկեր, այլ ոչ թե նվիրատվություններ" մակագրությամբ շապիկներով բողոքի ակցիա են արել "Հայաստան Համահայկական հիմնադրամի" հեռուստամարաթոնին նվիրված բարեգործական ճաշկերույթի ժամանակ, իսկ Երեւանում "գենդերային բռնության դեմ" 16-օրյակը մեկնարկեց ուղիղ 16` տարբեր գենդերային պատկանելություն ունեցող ցուցարարներով: Նման է որ, այլեւս Արեւմտյան դեսպանատներն ու գրանտատուները սկսել են ցույցերն անիմաստ եւ աննպատակ համարել, իսկ որտեղ չկա "փարա", չկա նաեւ "պայքար"` տարատեսակ ամպագոռգոռ "իդեալների" համար: Դե ինչ, հայոց ժողովրդավարության փողոցային մշակույթը այժմ թեւակոխում է մանրացույցերի ժամանակաշրջան, երբ գերխնդիր է մի կերպ ապահովել այնքան մասնակից, որ պաստառ բռնելուն հերիքեն:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles