Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԲՀԿ-Ն

$
0
0

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԲՀԿ-Ն

Երեկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, բացակայում էր ԲՀԿ-ական ներկայացուցիչը: Եվ ընդհանրապես, վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները խիստ պասիվություն են դրսեւորում խորհրդարանում: Օրինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անգամ ՀՀ ԵՏՄ անդամակցման վերաբերյալ խորհրդարանական ընդլայնված քննարկումների ժամանակ, թեպետ գրանցվել էր ելույթի համար, այնուամենայնիվ, այդպես էլ չխոսեց, միգուցե օր առաջ չվաստակելու համար ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պիտակավորումը, թե ով կողմ է ԵՏՄ-ին` ազգի դավաճան է: Ինչեւէ, թեպետ քիչ թե շատ ակտիվ ԲՀԿ-ականները պնդում են, որ իրենց պատգամավորներն այս օրերին զբաղված են համազգային շտաբներ ձեւավորելու գործընթացով, սակայն տպավորություն է, որ ԲՀԿ-ն լռությամբ հարգում է ՀՀ եվրաինտեգրման վառ հիշատակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles