Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՒՇԱԿ ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է

$
0
0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՒՇԱԿ ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է


Մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ նախկին, այժմ` պարապ գործերի փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր, որ "եռյակը"` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ "Ժառանգությունը", կվերածվի "երկյակի": Քանի որ Գ. Եղիազարյանը փակագծերը չէր բացել, այսօր "Իրավունքը" փորձեց պարզել` արդյոք "եռյակի" վերածվելը "երկյակի" տեղի է ունեցել: ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, սակայն, լսելով "եռյակի" անունը, ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ ու անջատեց հեռախոսը:
Հիշեցինք "Ոսկե ցլիկ" հայտնի ֆիլմից թեւավոր խոսք դարձած` "Նաջարյանը փոշմանել է" արտահայտությունը: Հավանաբար, պայծառատեսների, մոգերի ու գուշակների խորհուրդներին "սրբորեն" հետեւող ԱԱԾ նախկին փոխնախարարը հասկացել է`"եռյակի" մասնատման մասին գուշակությունը դեռ չի իրականացել (դե, ինչպես ասում են` աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում), չնայած "եռյակի" մասնատման բոլոր նախադրյալների առկայությանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles