Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Ա. ԱՄԱՐՅԱՆ. «ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ «QNET» ՑԱՆՑԱՅԻՆ ՄԱՐԿԵՏԻՆԳԸ»

$
0
0

Ա. ԱՄԱՐՅԱՆ. «ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ «QNET» ՑԱՆՑԱՅԻՆ ՄԱՐԿԵՏԻՆԳԸ»

 

«Քայքայիչ  պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ հայտարարեց, որ աղանդավորական  կառույցները ակտիվորեն օգտագործում են ցանցային մարկետինգը, այդ թվում նաեւ «QNET» ընկերությանը: Աղանդավորական կառույցների ու ցանցային մարկետինգի աշխատելու ոճը  նույնն է: «Պարզապես  ցանցային մարկետինգով զբաղվելը յուրաքանչյուր անհատի  խնդիրն է, ազատության ինչ-որ սահմաններ կան, իսկ կրոնական կառույցներում դու պետք է անես այն, ինչ կուզես»,- հայտարարեց Ամարյանը, ապա հավելեց, որ «QNET» ընկերությունը պետք է ինքնամաքրմամբ զբաղվի:

Ասուլիսի մյուս բանախոս, «QNET» ընկերության անհատ խորհրդատու, անհատ ձեռներեց Ավետիս Վարոսյանն էլ հակադարձեց`հայտարարելով, որ իրենք չեն ստուգում` իրենց ընկերության մեջ ով ինչ կրոնական պատկանելիություն ունի: «Մեր կազմակերպությունը կրոնական կազմակերպություն չունի, այն կոմերցիոն կառույց է»,-  վստահեցրեց  «QNET»-ի ներկայացուցիչը:

Ասուլիսին ներկա էր նաեւ Հայ ավերատարական եկեղեցու կարգալույծ արված հովիվ Արմեն վերապատվելի Միքայելյանը, ով հայտարարեց, որ «QNET» ընկերությունը  տոկոսների տակ է դրել  թե´ ավետարանական եկեղեցու մի շարք հետեւորդներին, թե´ ավերատարանական եկեղեցու հետեւորդ չհանդիսացողներին: ««QNET» ընկերությունն իրավունք չունի կրոնական դաշտն օգտագործել բիզնես  նպատակների համար»,- մանրամասնեց պրն Միքայելյանը:

«QNET» ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե քաղաքացին տուժել է «QNET» ընկերության որեւէ ներկայացուցչի գործունեությունից, պետք է գրավոր բողոք ներկայացնի ընկերությանը: Եթե պարզվի, որ «QNET» ընկերության ներկայացուցիչներից ոմանք խախտել են էթիկայի եւ աշխատանքի նորմեր, կպատժվեն, տուգանքներ կվճարեն, կփակվեն նրանց  բիզնես գրասենյակներն ու կզրկվեն  բիզնեսով զբաղվելու հնարավորությունից:

Ի դեպ,  Ավետիս Վարոսյանը հայտարարեց, որ Ալեքսանդր Ամարյանը ստացել է 200 բողոք «QNET» ընկերության ներկայացուցիչների դեմ: «Մենք պատրաստ ենք մեկ առ մեկ քննարկել այդ բողոքները»,- եզրափակեց «QNET» ընկերության ներկայացուցիչը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles