Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Թուրքիայի խորհրդարանում ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ

$
0
0

Թուրքիայի խորհրդարանում ներկայացվել է Հայոց

ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ


 

Թուրքիայի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը խորհրդարան է ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ճանաչելու և ներողություն խնդրելու օրինագիծ։

Համաձայն այդ օրինագծի` նախագահ Էրդողանը խորհրդարանում պետության անունից պետք է պաշտոնապես ներողություն խնդրի, հաջորդ օրը գնա կոտորածի վայրերից մեկը և այնտեղ ընթերցի ներողության տեքստը։

Նշվում է, որ պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո մեկ տարվա ընթացքում պետք է խորհրդարանում ստեղծվի հատուկ հանձնաժողով, և բացվեն թեմային առնչվող բոլոր արխիվները:

Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:

Պատգամավորը Հայոց ցեղասպանության հետ միասին իր օրինագծում հիշատակում է նաև Դերսիմի, Մարաշի, Սվասի, Չուրումի քրդական կոտորածների մասին:



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles