ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ
Այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանի Կառավարական տուն 3-ում անցկացնում է «Խոշոր հրդեհի առաջացման դեպքում աշխատակիցների պաշտպանության միջոցառումների իրականացում» թեմայով օբյեկտային վարժանք:
Ըստ ուսումնավարժության պլանի` կխաղարկվի շենքում հրդեհի բռնկման սցենար, որից հետո կկազմակերպվի շենքում գտնվող նախարարությունների և այլ ծառայությունների անձնակազմի ազդարարում ու տարահանում, կկատարվեն հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ, տուժածների որոնում, առաջին բուժօգնության ցուցաբերում: