Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է«ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎ

$
0
0

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է«ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«Ցորենի ալյուրի մեջ փոփոխությունների նպատակն է հաղթահարել միկրոտարրերի անբավարարվածությամբ պայմանավորված հիվանդությունները, դրանցից ամենահիմնականը սակավարյունությունն է երեխաների և վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ, ինչպես նաև բնածին արատները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը, նշելով, որ կառավարությունը հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգում» նախարարության ներկայացրած փոփոխությունների առաջարկը:

Հրայր Ասլանյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է ալյուրի հարստացում երկաթով և ֆլորաթթվով, ինչն ընդունված է շատ երկրներում: «Խոսքը գնում է նրա մասին, որ ալյուրի աղման գործընթացում կորում են այդ անհրաժեշտ միկրոտարրերը և այս ծրագրով հացի և հացամթերքների մեջ վերադարձվելու են այդ քանակությունը»,- ասաց նա: Այդ հարցը քննարկվելու է արտադրողների և հասարակական կազմակերպությունների հետ, իրենից շատ քիչ հավելյալ ծախսեր է ենթադրում և առաջին աջակցությունը կլինի Յունիսեֆից: Նա նշեց, որ մեկ տոննա ալյուրի պարագայում գնի վրա հավելյալ նյութերի ավելացումը կարող է ազդել մեկից երեք դոլարի սահմանում:

Իսկ, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը վստահեցրեց, որ այդ լրացվող նյութերը իրենցից վնասակարություն չեն պարունակում և խոսքը վերաբերում է առաջին և երկրորդ բարձր սորտի ալյուրի մասին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles