ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՄԵՐԺԵԼ ՀՅԴ-ԻՆ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»Երեկ կայացած ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ հավանության արժանացավ 2014 թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2015 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունների, ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ լիագումար նիստում քննարկման արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացված 367 առաջարկությունների եւ եզրակացությունների ամփոփաթերթը: Ինչպես արդեն նշել ենք, թեպետ ոչ իշխանական խմբակցությունները որոշել էին բոյկոտել ու պետբյուջեի նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկով հանդես չգալ, այնուամենայնիվ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն» խմբակցությունը հանդես են եկել մի քանի առաջարկներով: Իսկ թե քանիսն են այդ առաջարկներից ընդունվել ՀՀ կառավարության կողմից, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ, ով չշտապեց ո՛չ ուրախացնել, ո՛չ էլ հիասթափեցնել չբոյկոտած ընդդիմադիր խմբակցություններին. «Ազգային ժողովում կներկայացնենք, կիմանաք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ