ԲՀԿ-ՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը սկսելու նախագիծը: "Իրավունքը" փորձեց ԲՀԿ մի քանի պատգամավորներից պարզել` կմիանա՞ն Փաշինյանի այս նախաձեռնությանը, թե ոչ: Մեզ հաջողվեց կապ հաստատել միայն ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ ԲՀԿ-ում այդ հարցը չի քննարկվել: Իսկ իր անձնական կարծիքը պրն Խաչատրյանը խուսափեց հայտնել` պատճառաբանելով, թե կուսակցականը չի կարող կարծիք հայտնել:
Բայց եթե ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջին հերթին կարեւորում է կուսակցության, այլ ոչ թե իր կարծիքը, ինչու է, օրինակ, Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ հանգամանալից ներկայացրել իր դիրքորոշումը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ