ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՆՊԱՏԱ՞Կ ԷԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել է, թե հաջորդ քառօրյային` դեկտեմբերի 1-ին, հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու` Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ նիստով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Իսկ թե այս հարցի բարձրացմամբ ի՞նչ նպատակ է հետապնդում իրեն ամենաընդդիմադիր հռչակած պատգամավորը, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻ տեսակետը.
- Նպատակն ինքն է արդեն ասել, որ ուզում է իմպիչմենթ սկսի: Ես չէ, որ պետք է իր նպատակի մասին ասեմ:
- Բայց, ըստ էության, Ն. Փաշինյանն էլ է գիտակցում, որ չի կարող անհրաժեշտ քանակությամբ պատգամավորական ստորագրություններ հավաքել, որպեսզի հարցը օրակարգ մտնի...
- Մնացածի պատասխանն ինքներդ էլ գիտեք: Պարզ է, որ դա չի իրականանա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ