Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ն ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

$
0
0

ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ն ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱ  ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Չորեքշաբթի օրը քաղաքապետարանում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Երեւանի ավագանու ԲՀԿ-ական ֆրակցիան ոչ միայն դեմ է քվեարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Երեւանի քաղաքապետարանի թվով 1782 հաստիքային միավորների ամսական աշխատավարձը միջինը 15%-ով բարձրացնելու որոշմանը, այլեւ աշխատանքի կեսից բոյկոտել է ավագանու նիստը. "Ամաչելով եք դեմ քվեարկում, մի քիչ բարձր պահեք ձեզ, դուք 7 հազար ընտանիքի դեմ եք քվեարկում",- ժպիտով դիմել է Տարոն Մարգարյանը դեմ քվեարկողներին:
Ի դեպ, ԲՀԿ-ն այս ամբողջ ընթացքում հազվադեպ է դեմ արտահայտվել քաղաքապետի որոշումներին, ուստի տեղի ունեցածն ուշագրավ է. ինչո՞ւ հանկարծ որոշեցին դեմ քվեարկել սոցիալական այս ծրագրին` աշխատավարձերի բարձրացմանը, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն հենց ցածր աշխատավարձերի ու աղքատության շուրջ է կառուցում իր հրապարակային քննադատությունը, հանրահավաքները եւ այլն: Իսկ այս որոշումը ոչ թե Տարոն Մարգարյանին ու իր տեղակալներին էր վերաբերում, այլ հանրային աշխատողներին` գրադարանների, մանկապարտեզների աշխատակիցներին, որոնք շատ ցածր են վարձատրվում:
"Իրավունքը" դիմեց ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ, թե ինչպես ստացվեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը նման կերպ չարձագանքեց այն ժամանակ, երբ քննարկման էր դրված պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հարցը:  
- Խնդրում եմ, ինձ հարցազրույցից զերծ պահել, որովհետեւ ես հիմա անցնում եմ ստացիոնար բուժման եւ պատրաստվում եմ աչքի եղջերաթաղանթի վիրահատության: Բայց հակիրճ ձեր հարցին պատասխանում եմ` ինչպես հիշում եք, ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում դեմ  քվեարկեց այդ նախագծին, եւ դրանով ամեն ինչ ասված է: ԲՀԿ-ն շարունակում է իր քաղաքական կուրսը նաեւ ավագանիում:
Այո, չնայած նրան, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, այնուամենայնիվ, կարծում ենք, սիրով է օգտագործում այն աշխատավարձը, որը սահմանվել է վերջիններիս համար, եւ մինչ այսօր որեւէ ԲՀԿ-ական չի հրաժարվել իր շուրջ 500 հազար դրամի հասնող աշխատավարձից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles