Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ԱԿՏԻՎԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

$
0
0

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ԱԿՏԻՎԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ


Այն, որ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ մի շարք այլ "ժառանգականներ", հրապարակավ հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին, մասնավորապես եռյակի շրջանակներում համատեղ գործունեությանը, հանրահայտ է: Սակայն պարզվում է` Րաֆֆիի հայտարարություններով, մեղմ ասած, հիացած չէ նաեւ "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: "Հայոց աշխարհ" թերթին տված հարցազրույցում նա խուսափել է իր կարծիքը հայտնել իր կուսակցության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ եւ առաջարկել է Րաֆֆիի հետ կապված բոլոր հարցերն ուղղել հենց նրան. "Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը պարոն Հովհաննիսյանի հայտարարության մեջ արծարծված հարցերի եւ հարակից խնդիրների վերաբերյալ: Բայց համարում եմ, որ ավելի ճիշտ է` պահպանել կուսակցական կարգապահությունը... Գերադասում եմ իմ անձնական դիտարկումները ներսում արտահայտել, իսկ հրապարակավ ներկայացնել մեծամասնության կողմից ընդունված որոշումները":
Ակնհայտ է, որ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ Րաֆֆիի հետ, սակայն զուտ "կուսակցական կարգապահությունից" ելնելով` իր կարծիքը հրապարակավ չի արտահայտվում, ի տարբերություն նույն Փոստանջյանի, որն ըստ Ա. Մարտիրոսյանի` "օգտվում է ազատությունների ավելի լայն շրջանակից": Ի դեպ "Ժառանգության" փոխնախագահը նշել է, որ մոտակա հանրահավաքից մարդաշատության ակնկալիքներ չունի, քանի որ. "Ժառանգության" հավաքները երբեւիցե հայտնի չեն եղել իրենց մարդաշատությամբ...":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles