ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԵՄԱԴՐԻՉԻՆ ՉԵՆ ԱՋԱԿՑԵԼ
Շուտով էկրան կբարձրանա <<Փոքրիկ զորավարը>> կինոկատակերգությունը` երիտասարդ բեմադրիչ ՀԵՆՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ռեժիսուրայով: <<Իրավունք>>-ի հետ զրույցում Հ.Քոչարյանը նշեց, որ ֆիլմը հովանավորներ չունի, նկարահանվել է սեփական միջոցներով: Ի դեպ, սա բեմադրիչի առաջին ֆիլմն է: Ֆիլմի առաջնախաղը, Հ.Քոչարյանի խոսքերով, կկայանա դեկտեմբերին, սակայն, դեռ որոշված չէ առաջնախաղի վայրը: Խոսելով դերասանների ընտրության մասին, բեմադրիչը նկատեց, որ դերասանները ընտրվել են հետեւյալ սկզբունքով. մաքսիմալ համապատասխանեն իրենց կերպարներին եւ պարտադիր լինեն պրոֆեսիոնալ, աշխատեն նվիրված եւ ամենակարեւորը, հավատան ֆիլմի հաջողությանը: Քոչարյանը նաեւ ընգծեց, որ <<Փոքրիկ զորավարը>> ֆիլմը նախատեսված է թե փոքրերի, թե մեծերի համար: Այն չունի հատուկ գաղափարախոսություն. <<Փորձել ենք ստանալ հայկական իրականության մեջ իր նմանը չունեցող մի ֆիլմ, եւ, համոզված ենք, որ այն դուր կգա հանդիսատեսին>>:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ