Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ՀԵՂԻՆ, ՀԻՄԱ Ո՞ՆՑ ՔՎԵԱՐԿԵՄ"

$
0
0

"ՀԵՂԻՆ, ՀԻՄԱ Ո՞ՆՑ ՔՎԵԱՐԿԵՄ"

ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ մի ուշագրավ փաստ արձանագրեց "Իրավունքը": Քվեարկությունների ընթացքում նիստերի դահլիճի վերջին եւ նախավերջին շարքերում նստած պատգամավորների մոտ աշխուժություն էր տիրում: Բանն այն է, որ ՀՀԿ-ական ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ մոտ բարձր տրամադրություն էր, որն արտահայտում էր` ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ զրուցելով. ամեն քվեարկությունից առաջ բարձրաձայն հարցնում էր. "Հեղին, հիմա ո՞նց քվեարկեմ, ասա, ոնց ասես` տենց էլ քվեարկեմ": Նշենք, որ այս մոտեցումը բավականին դուր էր գալիս տիկին Բիշարյանին, ով խմբակցության ղեկավարին հատուկ ոճով ուղղություններ էր տալիս Ս. Ալեքսանյանին` ասելով` հիմա կողմ քվեարկի, չէ, իսկ հիմա էլ` դեմ քվեարկի: Նկատենք, որ պարոն Ալեքսանյանը այդպես էլ անում էր, բացառությամբ այն օրենքների, որին կողմ կամ դեմ էր ՀՀԿ-ն: Փաստորեն, Բիշարյան-Ալեքսանյան քույր-եղբայրությունը դեռեւս ուժի մեջ է:
Ի դեպ, ՕԵԿ-ի խնդրած 20 րոպե ընդմիջումից հետո, երբ քվեարկության էր դրվել ՕԵԿ-ի հերթական նախագիծը, Բիշարյանը ձեռքերը սեղանին թեթեւ խփելով հորդորում էր գործընկերներին` կողմ քվեարկել: ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը Բիշարյանի այդ հորդորին ծիծաղով պատասխանեց եւ կատակով մատ թափ տվեց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles