ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԲՀԿ-Ի ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ
Եթե նախորդ շաբաթ, մասնավորապես ԱԺ հանձնաժողովների նիստերի ժամանակ ԲՀԿ-ն կա՛մ լուռ էր, կա՛մ բացակայում էր նիստերից, ապա այս ԱԺ քառօրյան բավական ակտիվ են սկսել: Ավելին` կրկին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը իր ուշադրության կենտրոնում է պահում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին` ամենաքիչը ժամը մեկ հատուկ նրա համար "կոնսուլտացիա" կազմակերպելով խորհրդարանական միջանցքներում: Մնում է հուսալ եւ հավատալ, որ ոչ իշխանական "դուետը" չի վերածվի "դվոյկայի":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ