Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ" ՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՄ ԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ" ՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՄ ԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

Երեկ Ազգային ժողովի քվեարկությամբ ընդունվեց "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը, ըստ որի, 2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դառնում է 55 հազար դրամ: Արի ու տես, որ սույն օրենսդրական նախագծին թեպետ 102 պատգամավոր "կողմ" քվեարկեց, բայց, այնուամենայնիվ, 4 պատգամավոր "դեմ" էին` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը: Իհարկե, այստեղ դժվար է որեւէ տրամաբանություն փնտրել, բայց ճիշտ տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը. "Կուշտն ինչ գիտի սովածի հալը":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles