Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ` ԲՀԿ-Ի ԲՈՅԿՈՏԻ ԴԵ՞Մ

$
0
0

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ` ԲՀԿ-Ի ԲՈՅԿՈՏԻ ԴԵ՞Մ

"Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին" օրինագիծը մինչ քվեարկության դրվելը արժանացավ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների գնահատականներին: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ասաց, որ այս օրինագիծը դրական է հղի կանանց համար եւ անցել է երկար ճանապարհ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու նախագծի քվեարկությանը, քանի որ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների կանայք մեծ չափերով նպաստներ են ստացել: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ հայտարարեց, որ այս օրինագծով նման բան չի լինելու. "Հիմա ինձ համար անհասկանալի է, Դուք դե՞մ եք, որ չաշխատող հղի մայրերը փող ստանան: Եթե դեմ եք, դեմ քվեարկեք":
ԲՀԿ խմբակցության սխալը ուղղեց ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով հայտարարեց, որ որպես ՄԱԿ կուսակցության նախագահ` դեմ է քվեարկելու այս օրինագծին: ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը ու ՀՅԴ-ն քվեարկությանը չմասնակցեցին: Ձայների մեծամասնությամբ օրինագիծն ընդունվեց:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles