Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ԾԱՂՐԻ ԱՌԱՐԿԱ ԴԱՌՆԱՆ

$
0
0

ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ԾԱՂՐԻ ԱՌԱՐԿԱ ԴԱՌՆԱՆ

«Ժառանգության» «փարթիները» ծաղր ու ծանակի առարկա են դառնում: Եթե ժամանակին հանրահավաքներին մարդիկ մասնակցում էին փոփոխություններ իրականացնելու որոշակի հույսով ու հավատով, ապա հիմա ուղղակի` արեւածաղիկ կեղեւազրկելու ու դերասանական վարպետության անվճար դասեր սովորելու համար: Այն հարցը, արդյոք «Ժառանգություն» կուսակցության ամենօրյա  հանրահավաքները լարվածությության, կամ էլ ծիծաղի թեմա կդառնան որոշ ժամանակ անց, ճշտեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ:

-Չէի ցանկանա, որ ծաղրի առարկա դառնան:

-Իսկ եթե փոքր ինչ ծավալուն ներկայացնեք: Ինչպե՞ս եք վերբերում այն հարցին, որ այսօրվա դրությամբ ուսանողները, որպես գործիք օգտագործվում են «Ժառանգության» ծրագրերի իրականացման համար:

-Այդ տարբերակը չեմ ընդունում: Մեզանում ձեւավորված շատ հակասական երեւույթ կա, որ մարդիկ են ոտքի կանգնում եւ կուսակցությունները ուղղորդում են, այլ կուսակցություննեն այնպես են անում, որ մարդիկ, ոտքի կանգնեն: Այսինքն դա արհեստական ըմբռնում է, որը ոչնչի չի տանում:

Նույն հարցի վերաբերյալ ԱԺ «ժառանություն» խմբակցության պատգամավոր ԹԵՒԱՆ ՊՈՂՈՍՆԱՅՆՆ  արտահայտեց հետեւյալ կերպ.

-Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Այն պայքարը, որի համար մենք ելել ենք ոտիք մեկ  կամ երկու օրվա չէ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասել` երկարատեւ պայքար է, որը մենք տանելու ենք առաջ ու քիչ-քիչ քաղելու ենք մեր պտուղները, վստահեցնում եմ ձեզ: Ժողովրդին տանելու ենք դեպի այն Հայաստանը, որը մեր տեսլականի մեջ նկարագրել ենք, դեպի այն Հայաստանը, որտեղ լինելու է օրենքն ու հարգանքը գերիշխող վիճակ, որտեղ բոլորն իրար հարգելու ու սիրելու են:

-Պարոն Պողոսյան, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ նախկին ՀԱԿ-ը հետաձգեց իր այդքան սպասված մարտիմեկյան հանրահավաքը, որպեսզի ժողովուրդը չխառնվի «Ժառանգության» միտինգների մասնակիցներին:

-Ես գիտեմ, որ որոշել են համատեղ անցկացնել հանրահավաքը, որին դրական եմ նայում, որովհետեւ դա եւս միասնական գործընթաց է, որը տեղի է ունենում մեր հասարակությունում: Ի վերջո քիչ-քիչ, բայց համատեղ աշխատանք եմ տեսնում: Բայց կարծում եմ, որ այդ ձնագնդին գնալով կմեծանա ու պետք է դա ողջունել, այլ ոչ թե մասնատել ուժերը: Պետք է հիշել, որ մարտի մեկը մեր բոլորի խնդիրն է: Ուրախ կլիներ, եթե նույնիսկ բոլորը միանային` անգամ Հանրապետականը, քանի որ դա մեր երկրի ու ժողովրդի խնդիրն է: Մեզ միանալու մասին կարդացել եմ իրենց հայտարարության մեջ, բայց ոչ` մեր խմբակցությունում նման քննարկումներ չեն եղել:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles