ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՄԻԽԱՅԻԼ ԿՐՈՏՈՎԸ
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստը, որը պետք է կայանար դեկտեմբերի 2-ին, այն տեղի չունեցավ՝ անհայտ պատճառներով: Պարզվում է, որ անգամ ակումբի անդամ պատգամավորները տեղյակ չէին, որ այն հետաձգվելու է: Ավելին, որեւէ պատճառ, հետաձգման համար նրանք չէին տեսնում առավել եւս, որ նիստը պետք է կայանար ակումբի գործունեության առաջին տարեդարձի օրերին: Ընդհանրապես ակումբի ապագայի վերաբերյալ ինչ որ անորոշություն կար: Ակումբի ներկայացուցիչ Արգինե Թումանյանը տարբեր ժամկետներ էր նշում ակումբի հաջորդ նիստի վերաբերյալ, սակայն միայն այսօր, դեկտեմբերի 3-ին հրավեր է ուղարկված այն մասին, որ հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Ըստ նախնական հայտարարության ամսի 9-ի հրավերով Հայաստանում կլինի պետդումայի նախագահի խորհրդական Միխայի Կրոտովը եւ պետդումայի երկու այլ պարտամավորներ: Ի դեպ Կրոտովը ժամանակի զբաղեցնում էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարԻ պաշտոնը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ