Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՅՍՕՐ ԿՆՇՎԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ-100 ԱՄՅԱԿԸ

$
0
0

ԱՅՍՕՐ ԿՆՇՎԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ-100 ԱՄՅԱԿԸ

Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն հայ բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո`ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, ինչպես նաեւ  հոբելյանական պետական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում:

Հոբելյանական հանդիսությանը կմասնակցեն ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանը, Դավիթ Հակոբյանը, Մարգարիտա Մնացականյանը, Սամսոն Ստեփանյանը, Արման Նավասարդյանը, Տաթեւ Ղազարյանը եւ Արմեն Մարգարյանը: Հովհաննես Շիրազի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը կկատարեն երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Համլետ Գեւորգյանը եւ Արմեն Դավթյանը:

Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Երեւանի Ձայնի պահպանման վոկալ երգչախումբը,  «Բերդ» պարային անսամբլը, «Ինտեր դանս» պարային համույթը:

Հովհաննես Շիրազը 20–րդ դարի հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա գրականություն մտավ որպես ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո թեմաները:

1935 թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսեւորվել է հեղինակի անհատականությունը:  «Գարնանամուտին» հաջորդել են  «Սիամանթո եւ Խչեզարե» (1935 թ.) վիպերգը, «Արեւի երկիր» (1938 թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940 թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942 թ.), «Լիրիկա» (1946 թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երեւույթ են հայ քնարերգության մեջ: 1946 թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը:

Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի», «Հուշարձան մայրիկիս», «Համամարդկային» ժողովածուներով, «Հայոց դանթեականը», «Խաղաղություն ամենեցուն» պոեմներով:

Վերջին տարիներին պետական պատվերով հրատարակվել են բանաստեղծի անտիպ ստեղծագործություններից, այդ թվում՝ «Անի» պոեմը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles