ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՔՈՒՆՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱ՞Կ Է
Հայաստանի `ԵՏՄ-ի անդամակցության վեաբերյալ վերջին երեք օրերը կազմակերպվել են բողոքի ակցիաներ: Ակցիաների մասնակիցները դավաճան են անվանում բոլոր նրանց, ովքեր ԵՏՄ-ին կողմ կքվեարկեն: «Ամբողջ ՀԱԿ-ը դավաճան է» որակումը երեկ վրդովեցրել էր ՀԱԿ պատգամավոր, անկախության հռչակագիրն Արամ Մանուկյանին, ով հակադարձեց. «Դուք դրա իրավունքն ունե՞ք, որ դավաճան եք ասում ՀԱԿ-ին»: «Դավաճան» որակումը վրդովեցրել էր նաեւ ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանին, ով նույնիսկ ակտիվիստներից մեկին ապտակելու ցանկություն էր հայտնել: ՀՀԿ պատգամավորը, ձեռքը ուղղելով ակտիվիստների հետ կանգնած Զարուհի Փոստանջյանին, ասել էր. «Այս ամերիկացի լրտեսի՞ն եք հավատում»:
Ակցիայի մասնակիցները երեկ ԱԺ-ի շենքի առջեւ կտրում էին պատգամավորների ճանապարհը եւ հարցնում`կո՞ղմ են, թե՞ դեմ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը: Մեծ մասամբ պատգամավորներն անպատասխան էին թողնում ցուցարարների հարցը: Նկատելի էր, որ իրավապահները չէին կարողանում կարգուկանոն սահմանել պատգամավորների մուտքի համար դեպի ԱԺ: Հավանաբար, ոստիկանությունը Սաքունցի ազդեցության տակ է եւ մտածում է, որ ցուցարարներն ինչպես ուզեն եւ որտեղ ուզեն, կարող են հավաք կազմակերպել:
ԱՐՄԵՆՈԻՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ