ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ԽԻՍՏ ԼԱՐՎԱԾ Է
Թեպետ ԲՀԿ-ն հայտարարել է, որ "կողմ" է քվեարկելու ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրի վավերացմանը, սակայն, այնուամենայնիվ, շարունակում է այս թեմայի շուրջ խիստ լարված մնալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ. դե մարդ ես, մեկ էլ տեսար մի բան ճիշտ ուղղությամբ չգնաց: Հավելենք, որ մինչ ԲՀԿ-ն ծանր ու թեթեւ էր անում այս հարցը, Գ. Արսենյանն առաջիններից էր, որ հայտարարեց, թե "կողմ" է քվեարկելու: "Իրավունքը" հենց ԵՏՄ անդամակցման շուրջ էլ փորձեց զրուցել Գ. Արսենյանի հետ, սակայն. "Ես ելույթ եմ ունենալու, կասեմ` կիմանաք...": Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ՀՀ նախագահին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությանը, այս հարցը նույնպես վերջինիս սրտով չէր. "Ես ոչ ստորագրել եմ, ոչ էլ կմեկնաբանեմ...":
Ի դեպ, պարոն Արսենյանի խոստացած ելույթն այդպես էլ չեղավ, քանի որ հայտարարությունների ժամին նա բացակայում էր ԱԺ դահլիճից: