Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ ՉԷ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ"

$
0
0

"ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ ՉԷ
ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ"


ԱԺ-ում այս օրերին ակտիվորեն քննարկվող Եվրասիական տնտեսական միության անդամակցության թեմայի շրջանակներում փորձեցինք ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՑ պարզել, թե բացի տնտեսական լայն հնարավորություններից, ի՞նչ կարող ենք ակնկալել ԵՏՄ-ից: Մեր զրուցակցի խոսքով.
-Մինչեւ ձեռքբերումների մասին խոսելը, այս քայլը միտված է նրան, որ առաջին հերթին` մենք որեւիցե բան չկորցնենք. դա լինի քաղաքական, տնտեսական, թե ռազմական առումով: Երկրորդըª ԵՏՄ-ն լայն հնարավորություն է, որը մենք կարող ենք օգտագործել, եւ, ինչ խոսք, եթե մենք կազմակերպված, խելոք, արդյունավետ չփորձենք աշխատել, այդ հնարավորությունը ինքնին մեզ բարիքներ չի բերելու:
Իհարկե հնարավոր է, որ մեկ տարվա մեջ բավարար արդյունքներ չգրանցվեն, որովհետեւ ի տարբերություն Միության մյուս անդամների, մենք դեռ պետք է հարմարվենք այդ շուկային, եւ ամեն ինչին չէ, որ միանգամից կարելի է հարմարվել: Ակնհայտորեն, ԵՏՄ-ն իր դրական արդյունքները տալու է, բայց, նորից եմ կրկնում` կազմակերպված եւ խելացի աշխատանքի դեպքում:
Եվ երրորդը` իմ կարծիքով, ցավոք, Հայաստանը հայտնվել որոշակի տնտեսական մեկուսացման մեջ, որն իր հերթին բերում է նաեւ որոշակի քաղաքական մեկուսացման. ուզենք, թե չուզենք, դա այդպես է: Եվ ԵՏՄ-ն հնարավորություն է` տնտեսականի հետ մեկտեղ նաեւ քաղաքական մեկուսացումից շատ ավելի լայն դաշտ դուրս գալու համար:
-Զարուհի Փոստանջյանը նիստերի դահլիճում հայտարարեց, որ ԵՏՄ-ն առաջին հերթին վնասելու է գործարարներին: Կիսո՞ւմ եք արդյոք այդ տեսակետը:
- Ես հետեւյալ տեսակետը ունեմ, որ ՀՀ-ում յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր քաղաքական ուժ կարողանում է ազատորեն արտահայտել իր տեսակետը: Դա մեր ձեռքբերումն է, եւ մենք այդ առումով շատ ավելի առաջ ենք, քան մեր գործընկեր պետությունները: Այդ առումով ես շատ նորմալ եմ վերաբերվում յուրաքանչյուր անհատի տեսակետին, բայց ուղղակիորեն համաձայնել չեմ կարող դրա հետ, որովհետեւ որեւէ հիմք, որեւիցե հաշվարկ դրա տակ չկա: Ընդհակառակըª բոլոր փաստերը, բոլոր հաշվարկները խոսում են այն մասին, որ մեզ համար ԵՏՄ-ն տնտեսական լայն զարգացումների ճանապարհ է բացում, այսինքն, որ մեր գործարարների համար եւս նոր հնարավորություններ են բացվում:
- Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրամի կտրուկ արժեզրկում է նկատվում, որը շատերը կապում են Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հետ, մասնավորապես նշելով, որ դա  ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետեւանքն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերոնշյալը:
- Ակնհայտ է մի բանª մեր արտաքին առեւտրի առյուծի բաժինը դա ՌԴ-ն է: Անկախ այն բանից, թե մենք ցանկանում ենք ԵՏՄ մտնել, թե` ոչ, ՌԴ-ում նման գործընթացները բնականոն ձեւով պետք է ազդեն Հայաստանի տնտեսության վրա: Դա տնտեսության մեջ, այսպես ասած, հաղորդակից անոթների օրենքն է. աշխարհի ցանկացած երկու երկիր, եթե ունեն սերտ տնտեսական հարաբերություններ եւ առեւտուր, եւ մեկն ունենում է տնտեսական եւ ֆինանսական խնդիրներ, ապա դա մեխանիկորեն որոշ չափով արտահայտվում է մյուս երկրի վրա: Իսկ դրամի արժեզրկումը բացառապես կախված չէ ԵՏՄ-ին անդամակցության հետ, եթե նույնիսկ նման ծրագրեր մենք չունենայինք, միեւնույնն է, տեղի էր ունենալու այն, ինչը որ հիմա տեղի է ունենում:
- Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ դրամի արժեզրկումը:
- Դրամի արժեզրկման ճանապարհով մենք անցել ենք, այսինքնª այդ դառը փորձը մենք ունենք: Դոլարի համեմատ` դրամի փոխարժեքը ժամանակին բարձրացել է մինչեւ 580, հետո իջել է մինչեւ 300, եւ տեւական ժամանակ տատանվում էր 400-ի շրջանակում, այժմ էլ մոտենում 445-ի ¥մեր զրույցը կայացել է մինչ փոխարժեքի երեկվա հերթական թռիչքը- հեղ¤: Այսինքն, կարծես թե, ութ տոկոսով դրամը արժեզրկվել է: Իսկ դրամի արժեզրկումը միանշանակորեն ազդում է բնակչության սոցիալական վիճակի վրա: Բայց մյուս կողմից, դա խթանում է արտադրությունը եւ արտահանումը: Դա տնտեսագիտության մեջ գրված օրենք է եւ գործում է աշխարհի բոլոր երկրներում. ոչ բոլորն են ցանկանում, որ իրենց արժույթը շատ արժեւորվի: Մեզ մոտ շատ արտադրություններ սկսեցին չգործել այն ժամանակ, երբ դրամը չափից ավել արժեւորվեց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles