Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԵՐՈՍԵՐԳՈՒԹՅՈՒՆ` ԲՀԿ-Ի, "ՏՈՒԶԻԿՆԵՐԻ" ՈՒ "ՄԱՆԿԼԱՎԻԿՆԵՐԻ" ՄԱՍԻՆ

$
0
0

ՀԵՐՈՍԵՐԳՈՒԹՅՈՒՆ` ԲՀԿ-Ի, "ՏՈՒԶԻԿՆԵՐԻ"
ՈՒ "ՄԱՆԿԼԱՎԻԿՆԵՐԻ" ՄԱՍԻՆ


Ազգային ժողովում ելույթների ժամին, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը այն աստիճան էր ոգեւորվել իր ելույթի ժամանակ, որ կորցրել էր պատգամավորին բնորոշ էթիկայի ու չափի զգացողությունը: Վերջինիս զայրացրել էր այն հանգամանքը, որ քննադատական հոդվածներ եւ գրառումներ են հրապարակվել սոցցանցերում` ԲՀԿ ավագանու անդամների դիրքորոշման վերաբերյալ: Մասնավորապես` ԲՀԿ ավագանին դեմ էր քվեարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման որոշմանը: Հավանաբար, առավոտ կանուխ Վահան Բաբայանը, ինչպես ժողովուրդն է ասում, առյուծի կաթ էր խմել ու որոշել էր փողոցային բառապաշարով հակադարձել ԲՀԿ-ին ուղղված քննադատություններին. "տուզիկներ, մանկլավիկներ, պատվեր կատարողներ, շներ"` ահա այսպիսին էր օրենսդիր ներկայացուցչի լեկսիկոնը` ԱԺ քաղաքական ամբիոնից: Շրջանառվող լուրերի համաձայն` Վ. Բաբայանը  լեզվակռիվ է ունեցել ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ, պատգամավոր Կարեն Ավագյանի հետ` սույն թեմայով: Եթե մի պահ պատկերացնենք, որ ԲՀԿ-ն` իշխանության չեկած, հաթաթա է տալիս իրեն քննադատողներին, ապա սարսափելի է պատկեացնել, եթե գան իշխանության, ինչ կլինի դրանից հետո: Տեղին է ասել` եւ մի տար մեզ ի փորձություն...

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles