ԻՆՉՈ՞Ւ Է ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԵԶԴԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՓՈՐՁԵԼ
ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ագրարային համալսարանի քոլեջի մի ուսանողուհի դասի ժամանակ դանակով փորձել է կտրել իր նախաբազուկը: Երեկ քոլեջի ուսանողներից փորձեցինք հետաքրքվել, թե ինչն էր աղջկան դրդել նման քայլի, վերջիններս միաբերան նշում էին, որ անձնական խնդիրներ ուներ, բայց թե ինչպիսի` ոչ ոք չհամարձակվեց բարձրաձայնել, նշելով, որ.«Հաստատ բան չգիտենք, ինչ ասենք»:
Քոլեջի ուսանողները նշեցին, որ ինքնասպանության փորձ կատարած աղջիկը ազգությամբ եզդի էր, սովորում էր անվճար, առանձնանում էր իր բարձր առաջադիմությամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ