Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԽՈՍՏՈւՄՆԵՐ ՉԵՄ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ». գյուղապետ

$
0
0

«ԽՈՍՏՈւՄՆԵՐ ՉԵՄ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ». գյուղապետ


Iravunk.com-ի զրուցակիցն է Արմավիրի մարզի Մերձավան գյուղական համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ում հետ զրուցեցինք համայնքի համար 17 տարվա ընթացքում կատարած եւ կատարելիք աշխատանքների մասին: Անդրադառնալով գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքին համայնքապետը ասաց. «Գյուղում ապրող բնակչության մոտավորապես 80 – 85 տոկոսն աշխատում են, և քանի որ գյուղը Երևանին մոտ է՝ կան մարդիկ, որ աշխատում են հենց մայրաքաղաքում: Այստեղ մենք ունենք արտադրամասեր՝ մակարոնի, որտեղ աշխատում են մոտ 40 հոգի, նասկու, քարի: Մոտ 40 բնակիչներ աշխատում են դաշտերում: Մոտավորապես 40 հեկտար խաղող ենք աճեցնում, մարդիկ էլ գոհ են իրենց աշխատանքից»:

Պարոն Գրիգորյանըայն եզակի համայնքապետերից է, ով ընտրությունների ընթացքում խոստումներ չի տալիս, ժողովուրդը գիտեն, որ նա կանի ամեն հնարավորը մերձավանցիների հոգսերը քիչ թե շատ բարելավվելու համար: Իսկ, հարցին, թե ինչ աշատանքներ է իրականացրել ընտրվելու պահից մինչ օրս համայնքապետը ասաց.«Ես ընդհանրապես ընտրվելուց խոստումներ չեմ տվել, ես իմ խղճի առաջ եմ պատասխան տալիս, ժողովրդի համար անում եմ, ինչ կարողանում եմ: Ընտրվելուց առաջին իսկ օրվանից սկսած համայնքի առջև դրված խնդիրներից առաջնայինը եղել է խմելու ջրի և ջրագծի հարցը: Այսօրվա դրությամբ ջրի հարցը ամբողջովին կարգավորված է, կարելի է ասել, օրվա մեջ ընդամենը 4 – 5 ժամ կարող է ջուր չլինել: Ջրագիծն այսօր արդեն անցնում է 200 խորհ.մետր խողովակով՝ նախկին 150-ի փոխարեն, և այլևս խմելու ջրի կորուստ չի լինում: Աղբահանության խնդիրը նույնպես ինձ համար առաջնային խնդիր է եղել՝ ընտրվելուց առ այսօր: Աղբահանությունը կատարվում է շաբաթը երկու անգամ: Ուշադրության կենտրոնում մշտապես եղել են մանկապարտեզն ու դպրոցը: Մինչ օրս համայնքը դպրոցում մոտ 50 մլն դրամի ներդրում է կատարել, որի արդյունքում կատարվել են վերանորոգման մի շարք աշխատանքներ՝ տանիքի, դահլիճի, սպորտդաահլիճի, սանհանգույցի, պատուհանների: Դրանից հետո ջեռուցման խնդիրն էր: Անցած տարի ուզում էի ջեռուցման հարցը հնարավորինս շուտ լուծել, այդ իսկ պատճառով էլ դիմել ենք տարբեր հիմնարկների՝ աջակցության ակնկալիքով, բայց, ի վերջո, խնդիրը լուծել ենք համայնքի միջոցներով: Մեր մարզպետի ավանդն ու ջանքերը շատ մեծ են այս հարցում:Բուժամբուլատորիան ևս մեր միջոցներով վերանորոգել ենք, գույքը թարմացրել և նորացրել: Մանկապարտեզում, որտեղ ևս կատարվել են վերանորոգման և ջեռուցման աշխատանքներ, այսօր գործում է երեք տարիքային խումբ, բայց ցանկությունս շատ մեծ է՝ եկող տարի չորրորդ խումբը բացելու: Վերանորոգել ենք նաև Մշակույթի տունը՝ կատարելով մոտ 70 մլն դրամի ներդրում: Այսօր ունենք պարի, կարատեի խմբակներ և ֆուտբոլի թիմ՝ ‹‹Մերձավան 98», որի տղաներն այսօր ՀՀ ֆուտբոլի առաջնությունում են խաղում: Ի դեպ, ֆուտբոլային դաշտում այս տարի գարնանը հարթեցման աշխատանքներ ենք կատարել»:

Մերձավանցիների միակ խնդիրը այսօր տրանսպորտն է.«Բնակչությունը հիմնականում բողոքում է տրանսպորտից: Դա մեր լուծելու հնարավորություններից դուրս է: Ես մի քանի անգամ նամակ եմ ուղղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարությանը, Երևանի քաղաքապետարան, բայց որոշակի քայլեր այդ ուղղությամբ դեռևս չեն եղել»:

Պարոն Գրիգորյանի խոսքով եւ ի ուրախություն մերձավանցիների առաջիկայում գյուղում նոր աշխատատեղեր կբացվեն. «Այսօրվա դրությամբ մենք գինու գործարան ունենք, որտեղ այսօր ահռելի աշխատանքեր են կատարվում, և ներկա դրությամբ մոտ 1000 տոննա խաղող ենք ընդունել, բայց եկող տարի այն կարող ենք հասցնել մինչև 4000 տոննայի: Եթե գինու գործարանը սկսեց նորմալ աշխատել, ապա ևս 40 աշխատատեղ կբացվի»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles