Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱ՞ՆՈՑ

ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՀԻՎԱՆԴԱ՞ՆՈՑ


Image may be NSFW.
Clik here to view.
Քրեական հեղինակություն օրենքով գող Զապի «Առողջական վիճակը այդքան էլ լավ չէ, ես պատրաստվում եմ դիմում ներկայացնել, որպեսզի Անդրանիկ Սողոյանին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, նա տառապում եմ հեպատիտ c-ով»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց օրենքով գող Զապի փաստբան ՎԱՀԱԳՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

Անդրադառնալով քրեական գործի մանրամասներին փաստաբանը հավելեց.

- Սպասում են Չեխիայից քրեական գործի նյութերին, բայց մինչ օրս ոչ ուղարկել են, ոչ էլ ես հույս ունեմ, որ կուղարկեն: Նման նախադեպ չի եղել, որ նրանք քրեական գործի նյութեր ուղարկեն որեւէ այլ երկիր, նրանց օրենսդրությունը լրիվ այլ է: Միայն Եվրոդատարանի պահանջով են նրանք քրեական գործ ուղարկում: Իմ պաշտպանյալը անմեղ է, եւ ես կարծում եմ, որ նա պետք է ազատության մեջ լինի: Կարծում եմ Վերաքննիչ բողոքը մեր սպասված արդյունքը կտա:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանին:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles