Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԻՆԻ ՀԱՆՐԱՔՎԵ, ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ»

$
0
0

Ա.Ադիբեկյան. «ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԻՆԻ ՀԱՆՐԱՔՎԵ, ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ»

 

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գիտաժողով-հանդիսություն` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձի առթիվ: Հաշվի առնելով այսօր վերոնշյալ վերամիավորման կարեւորությունն ու արդիականությունը` բնականաբար, գիտաժողովի ընթացքում ծավալվեց բավական բուռն քննարկումներ: Իր ելույթում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ նշեց. «Մենք խոսում ենք միավորման մասին այնպես, կարծես ինչ-որ մի բան կոտրվել է եւ մնում է սոսինձը գտնել ու միացնել իրար: Ղարաբաղը դա ինքնուրույն սոցիալական համակարգ է, Հայաստանը` նույնպես: Մեր հարցման արդյունքները, որ կատարել ենք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ցույց է տվել, որ Ղարաբաղի համայնքը միահունչ չէ միավորման խնդրին: Նրանք տեսնելով մեր Հայաստանի քաղաքական պառակտումը` ընդդիմության վարքագիծը, անհարգալից վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ, փոխադարձ բացասական արտահայտությունները, զարմանքով են նայում ու մտածում` իմաստ ունի՞ միավորվել նման երկրի հետ»: Անդրադառնալով հանրային կարծիքին` պարոն Ադիբեկյանը հավելեց. «ԼՂ-ում մոտ կեսը «կողմ» է Հայաստանի հետ միավորմանը, մոտ 40 տոկոսը`« դեմ» է, 10 տոկոսը` անտարբեր, 1-1,5 տոկոսն էլ կողմ է միանալու Ադրբեջանին: Ընդ որում` այդ մեկուկես տոկոսն անընդհատ նշում է, որ Ղարաբաղը 100 տոկոսով չի ուզում միանալ Հայաստանին կամ անկախանալ»: Ամփոփելով խոսքը` բանախոսը էլ ավելի զգոնացնող հայտարարություն արեց. «Եթե մենք չլինենք միահամուռ ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլ մեր ազգային ընդհանուր խնդիրների շուրջ, ապա եթե Ղարաբաղում լինի հանրաքվե, վստահ չեմ, որ մեծամասնություն կկազմեն Հայաստանին միանալ ցանկացողները»: Սոցիոլոգի հատկապես վերջին խոսքը բացասական արձագանք գտավ ներկաների ` մասնավորապես` ՍԴ անդամ Կիմ Բալայանի եւ հասարակական գործիչ Խաչի Ստամբոլցյանի կողմից: Սակայն, Ա. Ադիբեկյանը շարունակեց. «Դրա համար մեզնից պահանջվում է ավելի լավը լինել, այստեղ պառակտման խնդիր չկա: Նորից եմ ասում` միավորումը դուք շատ մեխանիկորեն եք հասկանում»: Իրավիճակը փրկեց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. «Մի՛ վիճեք իրար հետ, դա տարբեր տեսակետներ են: Դրա համար պետք է մեր հասարակությունը, մեր սոցիումը անկախ շրջաններից եւ մարզերից` Արցախի մարզում կլինի, թե Լոռու մարզում կամ Երեւանում, պետք է պատրաստ լինի, որ հաջորդ օրը վերամիավորվի: Եվ այդ մտածելակերպը պետք է լինի  ժողովրդի մեջ, կրկնում եմ` ոչ թե դիվանագետների, այլ ժողովրդի մեջ ` գյուղացու, բանվորի, պատգամավորի… Այսինքն` մենք ավելի շատ պետք է խոսենք վերամիավորման մասին, եւ քաղաքական ուժերը պետք է ավելի շատ մասնակցեն վերամիավորման որոշման իրականացմանը: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ մենք պետք է կարողանանք ներկայացնել մեր երիտասարդ սերնդին, որովհետեւ շատ քիչ է խոսվում այդ միացման գաղափարի մասին, որը դրված է հիմքում մեր ժողովրդի դարավոր պայքարի»:

Հիշեցնենք, որ գիտաժողովն ամփոփվեց բանաձեւի ընդունմամբ, ըստ որի, կոչ արվեց դեկտեմբերի 1-ը հռչակել Ազգային միասնության տոն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles