Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՄՆԱ ՈՐՊԵՍ ՀՈՒՇ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՀՈՒՅՍ ԱՊԱԳԱՅԻ»

$
0
0

«ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՄՆԱ ՈՐՊԵՍ

ՀՈՒՇ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՀՈՒՅՍ ԱՊԱԳԱՅԻ»

 

ՍԻՄ կուսակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գիտաժողով-հանդիսություն` նվիրված 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման 25-րդ տարեդարձին: Գիտաժողովին ներկա էին քաղաքական եւ հասարակական անվանի գործիչներ, մտավորականներ եւ ուսանողներ: Այն կարեւորվեց նաեւ նրանով, որ գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունվեց մի բանաձեւ, ըստ որի, կոչ արվեց դեկտեմբերի 1-ը հռչակել ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ:


«ՄԵՐ ՈՍՈԽ ԹՇՆԱՄԻՆ ՔՆԱԾ ՉԷ ՈՒ ՍՐՈՒՄ Է ԻՐ ԶԵՆՔԵՐԸ ՄԵԶ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ»


Իր ելույթում Ադրեբեջանահայերի ասամբելայի միության նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ վերոնշյալի մասին նշեց. «Ադրեբեջանահայերի ասամբլեայի եւ անձամբ իմ կողմից կցանկանայի նախ ողջույնի եւ շնորհակալության  ջերմ խոսքեր հղել այս կարեւորագույն միջոցառման բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին ու առաջին հերթին ՍԻՄ կուսակցությանը եւ կուսակցության նախագահ պարոն Հայկ Բաբուխանյանին: Կուզենայի շեշտել, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը դարակազմիկ էր ողջ հայ ժողովրդի համար եւ մասնավորապես ադրբեջանահայության համար` ճակատագրական որոշում էր: Մենք մեր համեստ ներդրումն ունեցանք նաեւ հայ ժողովրդի պայքարի մեջ եւ մինչեւ վերջ կանգնած կլինենք մեր անկախության եւ այս որոշման խորհրդի պաշտպանության հարցում»: Ապա հավելեց. «Այս որոշումը արդիական է մնում նաեւ այսօր, եւ մենք հույս ունենք, որ ժամանակին հայտարարված այդ գաղափարը վերջում ինչ ճանապարհով էլ լինի կստանա իրավական մոտեցում` այն է, թե Ղարաբաղը պետք է նախ ճանաչվի միջազգաայինորեն, հետո միանա կամ միանգամից միանա: Այնուամենայնիվ,  վերջնական նպատակը սա է, որի համար մենք ոչինչ չենք խնայի եւ անգամ կյանքն ենք պատրաստ զոհաբերել հանուն դրա: Մենք նաեւ գիտենք, որ մեր ոսոխ թշնամին քնած չէ ու սրում է իր զենքերը մեզ հարվածելու համար: Եվ մենք պետք է մեր զգոնությունը չկորցնենք ու ընկալենք, որ Հայաստանի համար Արցախը սովորական բան չէ: Դա հրաշք է, որ գոյություն ունի, դա հայ ժողովրդի բաղձալի երազանքի իրականությունն է,  մասնավորապես Հայաստան-Ղարաբաղ միավորումը»: Ամփոփելով խոսքը բանախոսը` վստահաբար պնդեց. «Նաեւ կցանկանայի ասել, որ այս պատմական որոշումը կմնա որպես հուշ անցյալի եւ հույս ապագայի: Ու մենք համոզված ենք, որ այն իրականություն կդառնա: Իհարկե, փաստացի դա այդպես է, բայց քանի որ դեռ իրավական ճանաչում չի ստացել, չենք կարող հանգիստ լինել մեր երեխաների, մեր սերնդակիցների, մեր ժողովրդի ապագայի համար: Բայց քանի դեռ գոյություն ունեն մեզ`բոլորիս նման հայրենասեր մարդիկ, համոզված եմ, որ  ամեն ինչ կորած չէ եւ ապագան մերը կլինի»:


«ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ԵՎ ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ՆՈՐԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵՆՔ»

 

Իսկ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ չհամաձայնվեց Գ. Այվազյանի հետ. «Մենք եւ դուք նույնպես ադրբեջանահայ չենք: Ադրբեջանահայ կլինեինք մենք այն ժամանակ, երբ լինեինք Թավրիզից: Մինչդեռ այս տարածքը` Արցախը, ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ»: Անդրադառնալով 25-ամյա որոշմանը` քաղաքագետը նկատեց. « Օրենքներն ի սկզբանե խախված են եւ Ղրիմի պատմությունն ապացուցեց, որ դա այդպես է: Օրենքը խախտվել է տասնամյակներ շարունակ ու խախտվել է ոչ միայն հայերի ճակատագրի առումով, այլ ամեն տեղ: Բայց այսօր մենք պետք է բարձրաձայնենք, որ բացի Ղարաբաղից, օրենքը խախտվել է նաեւ Նախիջեւանում: Նույնիսկ ռուս-թուքրական պայմանագրերը եթե վերցնենք, կնկատենք, որ խախտված են կոնկրետ կետեր: Ըստ դրանց, օրինակ, Նախիջեւանը երբեք չպետք է փոխանցվեր կամ միանար երրորդ պետության»: Այնուհետեւ Ս. Շաքարյանցը կոչ արեց. «Սպասե՛ք, որովհետեւ ժամանակը հասունանում է, եւ մենք բոլորս միասին, առանց կուսակցական, կրոնական տարբերության, նորից պետք է վերամիավորվենք ու հարց բարձրացնենք, որ նույն պետությունները, նույն միջազգային հանրությունը նույն խախտումներն են թույլ տվել Նախիջեւանի հարցում: Այնպես որ, Նախիջեւանի հարցը օրակարգում է»:

Նշենք, որ գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, բ. գ.թ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ՀՀ ԳԱԱ Պատնության ինստիտուտի փոխտնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆեսոր, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ, ապա ելույթներ ունեցան «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles