Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՊԵՏՔ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆԵՆՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՊԵՏՔ Է

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆԵՆՔ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից այսօր «Իրավունքը» պարզեց` ինչպես է արձագանքում Ուկրաինայի  խորհրդարանի ներկայացուցիչ Վադիմ Ռաբինովիչի  այն հայտարարությանը, որ պետք  է ջերմանան հայ-թուրքական հարաբերությունները: Պրն Ռաբինովիչը, սակայն, իր խոսքում շրջանցեց Իսրայելի ու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հանգամանքը:  «Պրն Ռաբինովիչը  նկատի ուներ այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի, մենք է պետք է Թուրքիայի  հետ բարեկամություն հաստատենք»,- ասաց ՌԴ հայերի միության նախագահը:

Ինչ վերաբերում է մինչ օրս Իսրայելի կողմից  Հայոց ցեղասպանության փաստի չընդունմանը, որը շրջանցեց ազգությամբ հրեա Ռաբինովիչը,  Արա Աբրահամյանն ասաց, որ  Վադիմ Ռաբինովիչը  Ուկրաինայի  խորհրդարանի ներկայացուցիչ է,  պետք է տարանջատել մեկը մյուսից. «Մենք  բոլորս պետք է մեծ աշխատանք տանենք Թուրքիայի  եւ Թուրքիայի տարբեր կառույցների հետ»:

-Պրն Աբրահամյան, ինչո՞ւ եք վստահ, որ Թուրքիան ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին:

- Դա մեզանից ու մեր աշխատանքից է կախված: Մենք ուզում ենք ոչինչ չանենք,  բայց բոլորը մեր տեղն աշխատեն:

- Բայց Հայաստանը օրինակ, նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտությունը...

- Պետք է ավելի շատ անենք: Եթե  մտածում եք, որ թուրքերն ամբողջ օրը մտածում են  ցեղասպանության մասին, սխալվում եք: 85-95%-ը թուրքերի չգիտեն  Հայոց ցեղասպանության մասին:  Պետք է  աշխատենք, կլոր սեղաններ կազմակերպենք: Այն, ինչ էստեղ ենք անում, պետք է Թուրքիայում անենք, թուրքերին հավաքենք էստեղ...

- Բայց Թուրքիայի իշխանությունները պետական մակարդակով ժխտման ու փաստերը խեղաթյուրելու քաղաքականություն են իրականացնում:

-Ամեն ինչին ժամանակ է պետք: Մենք ամենօրյա աշխատանք  պետք է կատարենք: Պետք է լսենք միջազգային իրավաբանների ու փորձագետների խորհուրդը: Դատարան պետք է գնանք ցեղասպանության ընդունման պահանջով: Անհրաժեշտ է պատրաստել միջազգային իրավաբաններ, փորձագետներ, որ  ցեղասպանության ընդունումից հետո` իմանանք ինչ ենք անելու:

- Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

-Որոշ նահանգներում ճանաչման գործընթացն իրականանում է:  Ի վերջո, կան տարածքային շահեր: Այսօր ԱՄՆ-ը յոթ-ութ պետության հետ կռիվ է անում:

- Ի՞նչ  եք ակնկալում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:

-Ես ակնկալում եմ, որ բոլորս պետք է միանանք, տանենք ամենօրյա աշխատանք  առանց  ասելու  100 կամ  107 ամյակ:  Եթե համախմբված աշխատենք, կունենանք այն, ինչի մասին ես այսօր հայտարարել եմ:

-Դուք դժգոհ եք Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից, ինչ բացթողում  եք տեսնում:

-Մենք անում ենք այնքան, ինչքան կարողանում ենք: Միշտ ցանկանում ենք որեւէ մեկին մեղավոր գտնել, պատժել մեկին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ


 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles