«ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՄԵՐ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»
Երկար քննարկումներից, բանավեճերից, արեւմտամետ հոսանքների ջղաձգումներից հետո, ի վերջո, 103 «կողմ», 7 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ երեկ խորհրդարանում վավերացվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Թեպետ ոչ իշխանական ուժերը ջանք չէին խնայում ու մինչեւ վերջերս քննադատում էին ՀՀ իշխանությունների` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մտադրությունը, բայց պարզվեց, որ խորհրդարանական հինգ խմբակցությունները կողմ են սույն պայմանագրին, բացառությամբ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության: