ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ
ՄԱՍԻՆ «ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ ՁՄՌԱՆ ՆՄԱՆ ԿՈՒԳԱՆ ՈՒ
ԿԵՐԹԱՆ» ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
«Իրավունքն» այսօր ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից հետաքրքրվեց`Ռուսաստանն ինչպես արձագանքեց Հայաստանի կողմից ԵՏՄ-ի պայմանագրի վավերացմանը խորհրդարանի կողմ քվեարկելուն ու ԵՏՄ-ի հասցեին հնչեցված քննադատություններին: «Բոլորն էլ լավ են ընդունել, հնարավոր չէ, որ բոլորս կողմ լինենք ԵՏՄ-ին ու եվրախորհրդին»,- ասաց ՌԴ հայերի միության նախագահը:
ԵՏՄ-ի անդամակցությունը, ըստ Արա Աբրահամյանի, Հայաստանի համար կարեւոր է անվտանգության ապահովման , 300.000-ից ավելի հայերի աշխատանքի առումով: ԵՏՄ-ը հնարավորություն է տալու ավելացնել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների քանակը եւ արտադրանքը:
Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը եւ դրա ազդեցությանը գործարարների ու Արա Աբրահամյանի վրա, ՌԴ հայերի միության նախագահը հիշեցրեց Ռուսաստանի նախագահի ելույթը`հարկերի բարձրացում չի լինի, փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ կտրվեն: «Ռուսաստանի քաղաքացիներս պետք է այս խնդիրը լուծենք, պետք է կարողանանք այս շրջանն էլ դիմակայենք, ի վերջո, ամեն ինչ անցողիկ է»,- եզրափակեց ՌԴ-ի հայերի միության նախագահը:
Հ.Գ. Տեղին է հիշել Ջիվանու «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան» հայտնի արտահայտությունը, որով էլ այս դեպքում առաջնորդվում է Արա Աբրահամյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ