Image may be NSFW.
Clik here to view.
Գալուստ Սահակյան. Ցեղասպանություններն արդեն համայն մարդկության խնդիրն են դարձել
«Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում դատապարտելի է: Նրանք, ովքեր չեն ընդունում Ցեղասպանության փաստը, մասնակիցն են դառնում Ցեղասպանությանը: Արդեն նկատելի է, որ Թուրքիայի ժողովուրդն էլ է ընդունում Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը՝ սեփական ժողովրդին մասնակից դարձնելով Ցեղասպանությանը»- հայտարարել է ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
«Ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն, արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն մարդկության խնդիրն է դարձել: Եվ մենք այն կարծիքին ենք, որ Թուրքիան մի օր հաշտվելու է սեփական պատմության հետ և ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Գ. Սահակյանը:
Սահակյանը Դանիլո Աստորիին շնորհակալություն է հայտնել ՀՀ խորհրդարանում ունեցած անկեղծ ելույթի համար եւ հավելել, որ հայ ժողովուրդը կգնահատի մարդկության դեմ հանցագործության վերաբերյալ հնչած կտրուկ եւ անզիջում դատապարտումը: Ուրուգվայի դիրքորոշումը շատ մոտ է առաջադեմ մարդկության դիրքորոշմանը:
«Ասես նախախնամության կամքով, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մեզ հյուր եկավ Ուրուգվայի՝ 1965թ. Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի Սենատի նախագահը: Մենք ցանկանում ենք, որ այդ երկրից ժամանած հյուրերն իրենց զգան ինչպես տանը»,- ասել է Գ. Սահակյանը: