"ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՇ ԹԵ ՇՈԻՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ"
"Իրավունքը" Հայաստանի փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեց, արդյո՞ք Թուրքիան ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին, ինչպես հայտարարել է ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: "Դա ուշ թե շուտ լինելու: Ինչքան շուտ լինի, այնքան` լավ",- պատասխանեց պրն Քոչարյանը: Իսկ արդյոք Եվրոպան, հատկապես Հայոց ցեղասպանությունը չընդունած եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ընդունել Ցեղասպանությունը, պրն Քոչարյանի խոսքով` կան երկրներ, որոնք ընդունել են, երկրներ, որոնք չեն ընդունել, դա գործընթաց է: "Ավելի կարեւոր է, որ հենց Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը",- եզրափակեց փոխարտգործնախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ