Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ Է»

$
0
0

«ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ Է»

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ հրապարակել է այն դիմումը, որն ուղղել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Դիմումում մասնավորապես ասված է.
«21.11.2014 թ. Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԱՔԴ/1783/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Հարութ Ներսիսյանի բացատրություն տալու ժամանակ հնչեցվեց այն փաստը, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը ՀՀ-ում գրանցված է որպես կրոնական կառույց եւ ֆինանսավորվում է ԱՄՆ-ում գտնվող «Հայ ավետարանչական ընկերակցություն» կազմակերպության կողմից:
Համաձայն «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի` «Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգեւոր կենտրոնները գտնվում են ՀՀ տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների, ինչպես նաեւ դրսում գտնվող քաղաքական կազմակերպությունների կողմից», ուստի` «Հայ Ավետարանչական ընկերակցություն» կազմակերպության ֆինանասավորումը կատարվում է ՀՀ օրենքի կոպիտ խախտմաբ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում եմ Ձեզ տալ հանձնարարություն «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն» Հայաստանի մասնաճյուղ կրոնական կազմակերպության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ եւ հետագայում արգելել որպես կրոնական կառույցի նրանց գործունեությունը ՀՀ-ում, քանի որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը գործել եւ գործում է ՀՀ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի կոպիտ ոտնահարումներով»: Վերոնշյալ դիմումի եւ օրերս Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրողի դատական նիստի ժամանակ աչքի ընկած ուշագրավ մի դեպքի մասին էլ «Իրավունքը» զրուցեց պարոն Ամարյանի հետ:
- Նախ հետաքրքիր է, թե այս դիմումից հետո ի՞նչ պատասխան եք ստացել ՀՀ արդարադատության նախարարից:
- Դեռեւս պատասխան չկա... Բայց սպասում ենք:
- Ի դեպ, Լ. Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունքի» վերջին դատական նիստի ժամանակ դահլիճում հայտնվեց անգլախոս մի օտարերկրացի, ով չցանկացավ ներկայանալ, եւ որի թարգմանիչը փորձում էր մեզ համոզել, որ նրանք դահլիճում հայտնվել են լրիվ պատահաբար: Ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում սա, երբ օտարերկրացիները սկսել են հետաքրքրվել նման դատական հայցերով:
- Մի կառույց, որը ֆինանսավորվում է արտասահմանից, պարզ է, որ վերեւների էմիսարները պետք է գան ու հսկեն նրանց: Դե. հիմա էլ մարդիկ եկել են ու ուզում են հասկանալ, թե ինչքանով է այս ամենը լուրջ, որովհետեւ վաղը սա աղմուկի թեմա է դառնալու, քանի որ «Հայ Ավետարանչական ընկերակցության» գործունեությունը հակապետական է: Սա է նրանց միակ խնդիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հիշեցնենք, որ Լ. Բարդակչյանը պահանջում է «Իրավունքից»` ներողություն խնդրել հոդվածում հրապարակված «Լ. Բարդակչյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ նրա, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք-Մեդիա» ՍՊԸ-ից` հօգուտ իրեն, Աստծու ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.000.000 դրամ:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles