ՙԴԻՄՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԵՏՈ ՉԱՍԵՆ` ԻՆՉՈՒ ՉԴԻՄԵՑԻՔ՚
Առավել նկատելի է դառնում, որ ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կարծիքն անտեսելուց ու ՍԴ դիմելուց հետո, հանրահավաքի մասնակիցները խորը հիասթափություն են ապրելու: Սակայն այդ ամենը կարծես չի անհանգստացնում Հովհաննիսյանին, վերջինս շարունակում է ժպիտով ու ՙբռնապաչությամբ՚ փորձել ինչ-որ բանի հասնել, սակայն կոնկրետ ինչի` ինքն էլ դեռ չգիտի: Չէ որ, ինչպես շախմատում ՙթագավորների՚, տվյալ պարագայում` Օբամայի, քայլերից հետո նոր ՙզինվորները՚ կարող են քայլեր կատարել, այն էլ ոչ բոլոր ուղղություններով. Հովհաննիսյանի դեպքում գիտենք` ՙզադնի չկա՚, բայց դե, ինչպես տեսնում ենք, առաջընթաց` եւս: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքից հետո, ՙժառանգականները՚ խորը ընկճախտի մեջ ընկան ու հասկացան, որ ԱՄՆ-ն իրենց ոչ մի ժառանգություն էլ չի թողնի: Թե ինչով է պայմանավորված Ր. Հովհաննիսյանի ՍԴ դիմելը, ՙԺառանգություն՚ կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ պատասխանեց. ՙԿողմ եմ ընտրությունների կեղծվելու փաստով ՍԴ դիմելու Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմանը: Դիմում ենք, որ հետո չասեն` ինչո±ւ չդիմեցիք՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ