Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՌԱԲԻՆՈՎԻՉԸ ՇՐՋԱՆՑԵՑ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

$
0
0

ՌԱԲԻՆՈՎԻՉԸ ՇՐՋԱՆՑԵՑ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ


Ազգային ժողովում Ցեղասպանության իրավական հարցերի շուրջ լսումների ընթացքում հանդես եկավ Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը: Թեեւ Ռաբինովիչը խոսեց հանցագործության կատարումների պատասխանատվության մասին,  այնուամենայնիվ շրջանցեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բացի այդ, հրեական կազմակերպության նախագահը իր ելույթում շեշտը դրեց հայ-թուրքական փոխհարաբերությունների վերականգնման, իր խոսքերով ասած, պատմության էջը շրջելու վրա: Նա կոչ արեց ավելի շատ նայել դեպի ապագան եւ առաջարկեց իրենց միջնորդական ջանքերը` հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար:
Հյուրի "լղոզված" եւ ինչ որ տեղ վիրավորական ելույթը բնականաբար ունի իր բացատրությունը: Հրեաները Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ անգամ օգտագործում են որպես մահակ` Թուրքիայի գլխին այս կամ այն հարցում համապատասխան դիրքորոշում ստանալու համար: Այսպես` Իսրայելի պառլամենտում, Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները սկսում են այն պահերին, երբ սրվում են իսրայելաթուրքական հարաբերությունները: Մասնավորապես այդպես եղավ, երբ Իսրայելը կասեցրեց թուրքական "Մարմարա" նավի ընթացքը, որը պաղեստինցիներին հումանիտար օգնություն էր տանում: Սակայն Իսրայելի Կնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումներն անարդյունք են ավարտվում:
Հավանաբար, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցը ունի եւս մեկ դրդապատճառ, որը իր ելույթում նշեց քաղաքագիտության դոկտոր, գեներալ Հայկ Քոթանջյանը: Նա նշեց, որ գոյություն ունի դոկտրին` Հոլոքոստի բացառիկության վերաբերյալ, եւ այլ ժողովուրդների հանդեպ կատարած ցեղասպանությունների չճանաչումը Իսրայելի կողմից ուղղված է հենց այդ բացառիկությունն ընդգծելու վրա:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles