ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ`
"ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ ՁՄՌԱՆ ՆՄԱՆ ԿՈՒԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ" ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
"Իրավունքը" ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից հետաքրքրվեց` Ռուսաստանն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանի կողմից ԵՏՄ-ի պայմանագրի վավերացմանը խորհրդարանի կողմ քվեարկելուն ու ԵՏՄ-ի հասցեին հնչեցված քննադատություններին: "Բոլորն էլ լավ են ընդունել, հնարավոր չէ, որ բոլորս կողմ լինենք ԵՏՄ-ին ու Եվրախորհրդին",- ասաց ՌԴ հայերի միության նախագահը:
ԵՏՄ-ի անդամակցությունը, ըստ Արա Աբրահամյանի, Հայաստանի համար կարեւոր է` անվտանգության ապահովման, 300.000-ից ավելի հայերի աշխատանքի առումով: ԵՏՄ-ն հնարավորություն է տալու ավելացնել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների քանակը եւ արտադրանքը: Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը եւ դրա ազդեցությանը գործարարների ու Արա Աբրահամյանի վրա, ՌԴ հայերի միության նախագահը հիշեցրեց Ռուսաստանի նախագահի ելույթը` հարկերի բարձրացում չի լինի, փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ կտրվեն: "Ռուսաստանի քաղաքացիներս պետք է այս խնդիրը լուծենք, պետք է կարողանանք այս շրջանն էլ դիմակայել, ի վերջո, ամեն ինչ անցողիկ է",- եզրափակեց ՌԴ-ի հայերի միության նախագահը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ