ԾՆՈՂՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ՏՂԱՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ
Օրեր առաջ Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչներ, երկու եղբայրներ Կիեւյան կամրջից ցած նետվելու միջոցով փորձել են ինքնասպան լինել, սակայն իրավապահների միջամտությամբ կանխվել է ինքնասպապանության փորձը: Ըստ տարածված լուրերի եղայրներից մեկը Մատաղիսի գործով կեղծ վկայություն էր տվել, ու հիմա, ըստ շրջանառվող լուրերի, այլեւս մեղքի բեռը չկարողանալով տանել ինքնասպան է փորձել եղել: Թե, որքանո՞վ էր տարածված խոսակցությունը համապատասխանում իրականությանը Շիրակ գյուղի գյուղապետ Խորեն Հարությունյանը, iravunk.com-ի հետ զրույցում ասաց, որ խոսել է եղբայրների հետ եւ իսկապես տարածված լուրերը, կարծես թե համապատասխանում են իրականությանը.
- Իրենց տունը հիմա ահավոր վիճակ է, ծնողները տեղից ուշքի չեն գալիս էդ դատերից: Հայրը հիվանդ է, մարդիկ գնում գալիս են իրենց տուն, բայց, ծնողները չգիտեն, որ տղաները փորձել են ինքնասպան լինել: Գիտեն, որ քաղաք են եկել, բայց չգիտեն, որ ինքնասպանության փորձ են կատարել: Խոսել եմ տղերքի հետ, ասեցին, որ իսկապես էդ էդ դատական գործի հետ կապված են նման քայլի ուզեցել դիմեն, սակայն մանրամասներ չեն պատմում: Եղբայրնեը սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ են, նրանցից մեկը նոր է վերադարձել զինծառայությունից, իսկ ընդհանրապես` հալալ կաթնակեր տղերք են, իրենց քրտինքով ապրող:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ