Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԻՄ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՇՓՈԹՈՒՄ ԵՆ ԴԵՄԻՍ ՌՈՒՍՈՍԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ»

$
0
0

«ԻՄ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՇՓՈԹՈՒՄ ԵՆ

ԴԵՄԻՍ ՌՈՒՍՈՍԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ»


«Իրավունքի» զրուցակիցն է ՍԻՄ կուսակցության անդամ, երգիչ, տոնական սեղանների անզուգական ղեկավար ՎԱԶԳԵՆ ԻՄԻՇՅԱՆԸ:

- Պարոն Իմիշյան, ե՞րբ սկսեցիք զբաղվել թամադայությամբ:

- 1995թվականին, երբ գնացի ԱՄՆ`որպես երգիչ, այնտեղ երգիչները նաեւ սեղանապետությամբ  էին զբաղվում, ղեկավարում հարսանյաց հանդեսներ: 1996թ-ի վերջին, երբ վերադարձա, սկսեցի զբաղվել սեղանապետությամբ եւ միաժամանակ նաեւ երգելով: Երեւի թե առաջիններից էի, որ Հայաստանում, որպես այդպիսին, ծնունդ տվեցի այդ երեւույթին:

- Ձեր վարած հարսանիքներն ավելի շատ առանձնանում են յուրօրինակ կատարումներով: Մասնավորապես , մեծ վարպետությամբ կատարում եք Դեմիս Ռուսոսի երգերը, որոնք շատ հաճախ մարդիկ չեն կարողանում զանազանել բնօրինակից, կարծելով, թե դուք երգում եք ֆոնագրամա:

- Երբ եկա ԱՄՆ-ից, 1997թ. գեներալ Արթուր  Հարությունյանի  ծննդյան 55 ամյակն էր: Այնտեղ ներկա էր նաեւ  նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը: Երբ երգեցի Դեմիս Ռուսոսի երգերից, նա ինձ ասաց, որ երկրորդ անգամ երգեմ:  Ու այդպես գրեթե բոլոր հարսանիքներում կարծում են, թե ֆոնագրամա է ոչ միայն Դեմիս Ռուսոսի, այլ նաեւ շատ ուրիշ երգիչների երգերը կատարելիս:

- Երգում եք նաեւ հայկական ժողովրդական երգեր, ինչո՞ւ  չընտրեցիք երգչի մասնագիտությունը , հատկապես,  որ ձեր կատարումներն ավելի մաքուր են, քան այսօրվա շոու-բիզնեսի շատ երգիչներինը:

- Առաջին հերթին ինձ համարում եմ հայրենասիրական երգերի կատարող,  որովհետեւ դեռ մանկուց` Սովետական Միության տարիներին, սկսել եմ երգել հայրենասիրական երգեր: Ութերորդ դասարանից արդեն` սկսել եմ հերգել հարսանեկան արարողությունների ժամանակ:

-Ի՞նչ աշխարհագրություն է ծավալում ձեր թամադայական գործունեությունը:

- Առաջինը եղել եմ ԱՄՆ-ում` այնտեղից եմ սկսել, հետո եկել եմ Հայաստան, բայց միայն Հայաստանով չեմ սահմանափակվել: Եղել եմ Ռուսաստանում, տարբեր ազգի ներկայացուցիչների հետ եմ շփվել` քրդերի, եզդիների, ասորիների, նրանց հարսանեկան հանդեսներն եմ վարել:

- Երգում եք ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն, ե՛ւ ֆրանսերեն, այսինքն` բազմաժանր է ձեր աշխատանքը:

- Այո, իսկ վերջերս էլ եղա Վրաստանում` Մառնեուլ քաղաքում, որտեղ դեռ չէի եղել:

- Պատմեք որեւէ հետաքրքրաշարժ դեպք ձեր վարած հարսանիքներից:

-Բոլոր հարսանիքների ժամանակ, անկասկած, լինում են նմանատիպ հետաքրքիր դեպքեր: Մի անգամ` հարսանիքի ժամանակ, հարսի ծաղիկը նետելու պահին աղջիկների հետ նաեւ տղաներ էին խառնվել: Ասացի, որ նրանք դուրս գան, թե չէ ստուգելու եմ:

- Դուք ծավալում եք նաեւ քաղաքական գործունեություն: Ի՞նչ կասեք այդ մասին:

-15 տարուց ավելի է, ինչ հանդիսանում եմ ՍԻՄ կուսակցության անդամ: Ներկայումս ղեկավարում եմ Չարենցավանի տարածքային բաժանմունքը: Ի դեպ, վերջերս խնջույքներից մեկի ժամանակ իմ կատարումները լսելով` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, թե` տաղանդավոր տղա ես, արի Հանրապետական կուսակցություն, ես էլ կատակին  պատասխանեցի կատակով` Դուք եկեք ՍԻՄ, թող ՍԻՄ-ը ավելի հզորանա:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles