Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԲՐՈՆԶԵ ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿԸ» 14-ԱՄՅԱ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

$
0
0

«ԲՐՈՆԶԵ ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿԸ»

14-ԱՄՅԱ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

 

Դեկտեմբերի 2-9-ը Մոսկվայում կայացած Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթում Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի շեփորահար ԴԱՆԻԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի: Դանիելը Մրցույթին հանդես է եկել Ա. Գեդիկեի, Ս. Ռախմանինովի, Է. Բարայի, Յ. Գումմելի ստեղծագործություններով:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցած Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար ՊՈԼԻՆԱ ՇԱՐԱՖՅԱՆՆ էլ արժանացել է  դիպլոմի:

Այս տարի մրցույթին մասնակցել են 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղասախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թայլանդից:

Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:

Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատվել է անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից:

Ամենամյա Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» միջազգային հեռուստատեսային մրցույթը հիմնադրվել է դեռևս 2000 թվականին՝ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Իր տեսակի մեջ եզակի այս երաժշտական մրցույթը մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը՝ դասական երաժշտության բնագավառում: Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի՝ մեկուկես տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Բուլղարիա, Բելառուս, Հունգարիա, Վրաստան, Ղազախստան, ԱՄՆ, Կանադա, Կորեա, Ֆրանսիա, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա և այլն: Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները: 
Ի դեպ, «Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր. 2006 թ. Էմմանուել Ճգնավորրյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2006», 2009 թ. Դիանա Խաչատրյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011 թ. Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012 թ. Դիանա Ադամյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2012»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles