11 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014
Ոչ մի աշխարհաքաղաքական նախագիծ ի զորու չէ ազդել ԼՂ հիմնախնդրում Ռուսաստանի դիրքորոշման վրա: Չպետք է մոռանալ, որ Կովկասի հարավային եւ հյուսիային հատվածները խիստ փոխկապակցված են անվտանգության հարցերում: Կովկասում Ռուսաստանի քաղաքականության հիմքում ընկած է ոչ միայն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ հարաբերությունների կառուցումը:
