ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԻ
Քանի որ եկող տարի աշխատանքային օրը սկսվում է հունվարի տասներկուսից, ապա, թե երբ կվճարվեն կենսաթոշակները փորձեցինք պարզել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից մեզ հետեւյալ պատասխանը տվեցին.«Թեպետ հունվարի առաջին տասնօրյակը կլինի ոչ աշխատանքային, այնուամենայնիվ, թոշակառուները ստիպված չեն լինի սպասել մինչեւ հունվարի 12-ը: Կենսաթոշակների փոխանցումը կկազմակերպվեն հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին, որպեսզի թոշակառուներին անհարմարություն չպատճառենք: Ոչ աշխատանքային օրերը տարեց քաղաքացիների համար կենսաթոշակը ստանալու խոչընդոտ չեն հանդիսանան»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ