ԻՆՉՊԵՍ ՖԻՔՍՎԵՑԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
ԾԵԾՈՂՆԵՐԸԻնչպես հայտնի է, երեկ երեկոյան իր տան մոտ ծեծի է ենթարկվել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Արդեն նաեւ հայտնի է, որ կա հարձակման տեսագրություն: Վստահելի աղբյուրից մեզ հայտնի դարձավ, որ այդ նույն շենքում ապրում է զինդատախազության դատախազներից մեկը, ով տեղադրել էր ոչ թե սովորական, այլ գիշերային տեսողություն ապահովող տեսախցիկ, սակայն, ըստ ամենայնի, տեսախցիկի այդ հատկությունը հայտնի չի եղել հարձակվողներին: Հիշեցնենք, որ մնացյալ բոլոր "քաղաքականացված" հարձակումներն ու ավտոմեքենաների հրկիզումները տեղի են ունեցել այնպիսի վայրերում, ուր տեսախցիկներ չկան:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ