Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԵՏՄ-Ի ՖՈՆԻՆ ԱՄՆ-Ն ԷԼ ԴԱՐՁԱՎ «ՋՐԻ ՃԱՄՓԱ»

ԵՏՄ-Ի ՖՈՆԻՆ ԱՄՆ-Ն ԷԼ ԴԱՐՁԱՎ «ՋՐԻ ՃԱՄՓԱ»

Image may be NSFW.
Clik here to view.
ՀՀ կառավարության նիստում երեկ ՀՀ ԱԳ նախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի, 2015 թվականի հունվարի 1-ից սկսած ԱՄՆ-ի քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Ըստ պարոն Նալբանդյանի.
«ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` «երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաեւ  տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles